17/01/2017 14:33
Լավրով. Սիրիայում պատերազմը կարելի է դադարեցնել առաջին հերթին ուժով
Սիրիայում և տարածաշրջանի այլ երկրներում պատերազմը կարելի դադարեցնել առաջին հերթին ուժով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Հասկանում եք՝ պատերազմը դադարեցնել, ամբողջ կյանքում Սիրիայում և տարածաշրջանի այլ երկրներում ապրած և ապրող ոչ միայն քրիստոնյաների, այլև մուսուլմանների իրավունքները ապահովել հնարավոր է առաջին հերթին ուժ կիրառելով, քանի որ անհրաժեշտ է ահաբեկչությանն անխնա հարվածել և ոչնչացնել: Հենց դրանով էլ զբաղված ենք, օգնում ենք Սիրիայի բանակին և այն աշխարհազորայիններին, որոնք Սիրիայի բանակի հետ մասնակցում են հակաահաբեկչական պայքարին»,- ասել է Լավրովը: