17/01/2017 12:00
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն Իրանում մի շարք հանդիպումներ կանցկացնի
Իսրայելի պետություն մեկնած խորհրդարանական ընդլայնված պատվիրակությունն այսօր կսկսի է իր առաջին աշխատանքային օրը, այս մասին Facebook-ի իր էջում գրում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:
«Հանդիպումներ կլինեն Իսրայելի առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների և կրթական հաստատության ներկայացուցիչների հետ «Ասուտա» առողջապահական համալիրում։ Պատվիրակությունը կլինի նաև «Նեշեր» գործարանում և «Կֆար Վիտկին» գյուղատնտեսական կիբուցում»,- գրել է Արտակ Զաքարյանը։