17/01/2017 16:27
Ղրղզստանի իշխանությունները բացառել են «Բոինգ 747-400»-ում ահաբեկչության վարկածը
Ղրղզստանի ՆԳՆ-ն թուրքական բեռնատար «Բոինգ 747-400»-ի վթարի պատճառներից բացառել է ահաբեկչությունը, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով գերատեսչության նախարարի տեղակալ Քուրսան Հասանովին:
«Վթարված ինքնաթիռի դետալների վրա պայթուցիկ նյութի հետքեր չեն հայտնաբերվել», - ասել է նա
Ղրղզստանի ԱԻՆ-ից հայտնել են, որ գտել են անձնակազամի չորրրոդ անդամի մարմինը:
«Օդաչուի մարմնի մասերն ուղարկվել են դիահերձարան», - նշել են նախարարությունից:
Իր հերթին առաջին փոխվարչապետ Մուհամմետկալիյ Աբուլգազիևը հայտարարվել է, որ Ղրղզստանի դատական փորձաքննության կենտրոնում իրականացվում է 37 զոհերի ճանաչման գործընթաց: Զոհվածներից 17-ը երեխաներ են: Աղբյուրը հիշեցնում է, որ զոհերի թվի մասին տվյալները չեն համընկնում, երեկ հայտարարվել էր 31 զոհի մասին:
Այսօր նախատեսվում է Միջպետական ավիացիոն կոմիտեի աշխատակիցների այցը Բիշքեկ: Նրանք կվերծանեն գտնված սև արկղերում եղած տեղեկատվությունը:
Հոնկոնգից Ստամբուլ թռչող թուրքական բեռնատար օդնավն ընկել էր բնակավայրի վրա: Դրա հետևանքով ավերվել է 30 տուն: