17/01/2017 12:37
Հայաստանն ընգրկվել Է ՄԱԿ-ի Պատվո ցանկում
Հայաստանի Հանրապետությունը ներառվել է 2017 թ. ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)՝ կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
2017 թ. հունվարին Հայաստանի կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 151,338.00 ամերիկյան դոլար, որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2017 թ. տարեկան անդամավճար:
Պատվո ցանկում ընգրկվում են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարում են ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին անդամակցության գծով ֆինանսական պարտավորությունները։
2017 թ. հունվարի 10-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 9-ը: