17/01/2017 15:20
Ադրբեջանը նախապատրաստել է միջազգային հանրությանն ապակողմնորոշելու «օպերացիա». Սենոր Հասրաթյան
Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է «ՇՄԵԼ» տիպի ռեակտիվ հրանետի կիրառման մասին նորություններին՝ որակելով դրանք ապատեղեկատվություն:
«Մի քանի օր առաջ պաշտոնական Բաքվի կողմից ապատեղեկատվություն տարածվեց առ այն, թե իբր Թովուզի շրջանի ուղղությամբ հայկական կողմն օգտագործել է «ինքնաշեն գրոհային անօդաչու թռչող սարք», իսկ այսօր էլ շրջանառության մեջ դրեց նույն ուղղությամբ «ՇՄԵԼ» տիպի ռեակտիվ հրանետի կիրառման մասին հորինվածքը, որ Ադրբեջանն այս կերպ իր հետագա սադրիչ գործողությունները կյանքի կոչելու համար սկսել է նախապատրաստել միջազգային հանրությանն ապակողմնորոշելու «օպերացիան», դա ակնհայտ է: Սակայն, թե որքանով արդեն ավանդական դարձած այս գործելաոճը հաջող արդյունք կունենա Բաքվի համար, ցույց կտա ժամանակը...