17/01/2017 14:16
Սիրիայի վարչապետը բանակցություններ է վարում Թեհրանում
Իրանի փոխնախագահ Իսհակ Ջիհանգիրին Թեհրանում բանակցություններ է անցկացրել Սիրիայի վարչապետ Իմադ Համիսի հետ, հայտնում է РИА Новости-ն:
Սպասվում է, որ սիրիական պատվիրակության այցի ընթացքում չորս համաձայնագիր կստորագրվի երկկողմ համագործակցության վերաբերյալ: Առկա տեղեկատվության համաձայն, Համիսը և նրան ուղեկցող պատվիրակությունը Թեհրանում հանդիպում կունենան նաև Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի և երկրի ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ:
Հաղորդվում է, որ Սիրիայի վարչապետը Թեհրան է ժամանել նախօրյակին՝ գլխավորելով սիրիական բարձրաստիճան տնտեսական պատվիրակությունը, և նպատակ ունի այստեղ քննարկել երկկողմ համագործակցության հարցերը: