17/01/2017 13:32
Անանուն տեղեկությունները չենք մեկնաբանում. Վլադիմիր Հակոբյանը՝ Սերժ Սարգսյանի դեմ հարձակման փորձ ծրագրելու մասին
ՀՀ նախագահի աշխատակազմը չի մեկնաբանում մամուլում տարածված տեղեկությունը, թե Սերժ Սարգսյանի դեմ, իբր, հարձակման նոր փորձ է ծրագրվել:
«Անանուն տեղեկությունները մենք չենք մեկնաբանում», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Սերժ Սարգսյանի դեմ հարձակման նոր փորձ է ծրագրվել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ԱԱԾ-ի կողմից այդ ծրագրի բացահայտումից հետո ուժեղացվել է Բաղրամյան 26-ի և, առհասարակ, Ս. Սարգսյանի անվտանգության հսկողությունը»: