17/01/2017 16:46
Վրաստանի նախագահը չի հավանում «Գազպրոմ Էքսպորտի» հետ կնքված համաձայնագիրը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այն կարծիքին է, որ «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի հետ կնքված համաձայնագիրը կվնասի երկրին, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն երեքշաբթի կայացած ճեպազրույցում, փոխանցում է Sputnik-Georgia-:
Վրացական կողմը որոշում է ընդունել համաձայնել «Գազպրոմ Էքսպորտի» առաջարկությանը և Ռուսաստանից Հայաստան «երկնագույն վառելիքի» տարանցման դիմաց վճարումն ստանալ փողով, այլ ոչ թե գազով:
Բացի այդ, պայմանավորվածության համաձայն, Վրաստանն անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից գազը կստանա հազար խորանարդ մետրի դիմաց ոչ թե 215 դոլարով, այլ 185 դոլարով:
«Այդ պայմանագրի ստորագրմամբ վատացել է երկրի Էներգահատվածը, տուժել են Վրաստանի տնտեսական և քաղաքական շահերը: Վերջին հաշվով մենք ստացանք վատացած վիճակ՝ տարբեր ուղղություններով, ինչին ապագայում կարող են հետևել մի շարք խնդիրներ», - ասել է Միշվելաձեն:
Նախագահը կոչ է արել օրենսդիր մարմնին՝ գործուն միջոցներ ձեռնարկել, նշել է նա:
«Երկրի առաջին դեմքը՝ Վրաստանի նախագահը, կոչ է անում խորհրդարանին՝ կատարել իր սահմանադրական պարտավորությունը՝ ուժեղացնել հսկողության գործառույթը, նաև առաջարկել նախագիծ, թե ինչպես հաղթահարել և նվազագույնի հասցնել սպասվող ռիսկերն ու սպառնալիքները», - նշել է նախագահի ներկայացուցիչը: