17/01/2017 19:23
Քենիայի խորհրդարանի պատգամավորը կանանց սեքս-բոյկոտի կոչ է արել
Քենիայի խորհրդարանի կին պատգամավոր Միշի Մբոկոն կոչ է արել կանանց սեքսով չզբաղվել տղամարդկանց հետ այնքան ժամանակ, քանի դեռ վերջիններս չեն գրանցվել որպես ընտրողներ համընդհանուր ընտրություններին, որոնք անցկացվելու են օգոտսոսի 8-ին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Միշի Մբոկոյի կարծիքով՝ դա լավագույն ռազմավարությունն է ընդդիմադիր ձայներ ներգրավելու համար։
Մբոկոն հայտարարել է, որ սեքսը հզոր զենք է, որի բացակայությունը կդրդի տղամարդկանց գրանցվել։ Նա նշել է, որ իր ամուսնու նկատմաբ սեքս-բոյկոտ չի կիրառի, քանի որ վերջինս արդեն ստացել է ընտրողի իր քարտը։