17/01/2017 11:47
Ճապոնիայում վթարի հետևանքով ճանապարհին 2 հազար տոննա աղաթթու է թափվել
Ճապոնիայում մերկասառույցի պատճառով Նագասակի պրեֆեկտուրայում բեռնատարի վթարի հետևանքով ճանապարհին մոտ 2 հազար տոննա աղաթթու է թափվել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով NHK հեռուստաալիքին:
Բեռնատարը բախվել է թեթև մարդատար մեքենայի: Բաքերը շրջվել են և աղաթթուն թափվել է ճանապարհին՝ հասնելով նաև հարևանությամբ հոսող գետը:
Տեղի բնակիչներին խորհուրդ են տվել չմոտենալ գետին: Հրշեջները մաքրել են ճանապարհը: Բնակչության ջրամատակարարման վրա միջադեպը չի ազդել: