17/01/2017 16:21
2014 թվականին անհետացած օդանավի ստորջրյա որոնողական աշխատանքները դադարեցվել են
2014 թվականի մարտի 8-ին անհետացած մալայզիական Boeing-ի ստորջրյա որոնողական աշխատանքները դադարեցվել են, հայտնում է MK.ru-ն:
Ավելի քան 2 տարի տևած որոնողական աշխատանքներից հետո այդպես էլ հնարավոր չի դարձել պարզել կործանման վայրը: Ենթադրվում է, որ այն կարող էր կործանվել Հնդկական օվկիանոսում, որոնման աշխատանքներն իրականացվել են ավելի քան 120 հազար քռ/կմ տարածքում:
Որոնումների կազմակերպիչները հույս ունեն, որ կհայտնվի նոր տեղեկություն, և օդանավն ի վերջո կհայտնաբերվի:
Malaysia Airlines օդանավում եղել է 239 մարդ: