17/01/2017 15:49
Ամպամածությունը և մառախուղը կպահպանվի. սպասվում է թույլ ձյուն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում բոլոր օրերին ամպամածությունը և մառախուղը կպահպանվի, մառախուղից սպասվում է թույլ ձյուն: