17/01/2017 19:12
Հայաստանի տարածքում ճանապարհներն անցանելի են. Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է
Հունվարի 17-ի ժամը 19.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-ին և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Մ-2 ավտոճանապարհի Գետափ-Արենի հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան և Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: