17/01/2017 11:52
Ձերբակալվել է Ստամբուլի ահաբեկչության հեղինակը
Թուրքական հատուկ ծառայությունները ձերբակալել են Ամանորի գիշերը Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում ահաբեկչություն իրականացնելու մեջ կասկածվող անձին, փոխանցում է РИА Новости-ն:
Էսենյուրթում ձերբակալված կասկածյալի՝ Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլգադիր Մասհարիփովի հետ ձերբակալվել է նաև երեք կին և մեկ ղրղզ տղամարդ:
2017 թվականի տարեմուտի գիշերը «Ռեյնա» ակումբում իրականացված հարձակման հետևանքով զոհվել էր 39 մարդ: