18/01/2017 11:01
Զինծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվող 27-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել
Հունվարի 18-ին, ժամը 01.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Գարրի Ա.-ն։
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ քաղաքացին 2015 թ. հուլիսի 15-ից Ստեփանակերտի բաժնի կողմից հետախուզվում էր ԼՂՀ քրեական օրենսգրքի 364 հոդվածի (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) 1-ին և 3-րդ մասերի մեղադրանքով: