18/01/2017 10:02
ՕԵԿ-ն այս անգամ ալկոհոլային խմիչք և բնական հյութեր է բաժանել. «Ժողովուրդ»
Արթուր Բաղդասարյանի հիմնած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ նախկին ՕԵԿ-ը, փոխել է իր աշխատաոճը: Կուսակցությունը սկսել է ոչ թե մուրաբաներ բաժանել, այլ՝ ալկոհոլային խմիչք, բնական հյութեր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ՀՎԿ-ն իր մարզային կուսակից ընկերներին որպես ամանորյա նվեր բաժանել է ալկոհոլային խմիչք՝ ռոմ և բնական հյութեր: Բնականաբար, դրանք բոլորն էլ եղել են Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության արտադրանքը, իսկ ահա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշ մարզերում իր կուսակից ընկերներին որպես ամանորյա նվեր բաժանել է մեկ պարկ ալյուր ու ձեթ: