18/01/2017 10:04
Սկզբունքային մարդը պարտադրված քայլեր չի անում. Բախշյանը՝ Օհանյանի և Օսկանյանի մասին. «Հրապարակ»
«Հրապարակը» զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի հետ, ով նախօրեին դիմում է գրել «Ժառանգությունից» դուրս գալու մասին:
- Ձեր՝ կուսակցությունից հեռանալու մասին որոշումը հանկարծահա՞ս էր։
- Ոչ, իմ որոշումը հանկարծահաս չի եղել։ Իմ որոշումը, մտորումները սկսել են այն պահից, երբ երկու տարի առաջ մեր կուսակիցները գնում էին այլ բանակցությունների այն քաղաքական ուժերի հետ, որոնք, իմ կարծիքով, «Ժառանգության» սկզբունքներին բոլորովին չէին համապատասխանում։ Դուք լավ հիշում եք քառյակի պատմությունը։ Այդ ժամանակվանից իմ մեջ սկսվել են խմորումները, որոնք էլ եղել են նման որոշում կայացնելու պատճառ։
- Բայց ընտրություններ են սպասվում, և քաղաքական ուժերը ստիպված են գնալ ոչ այն դասական ճանապարհով, որն ընդունված է արևմտյան քաղաքակիրթ երկրներում։
- Ձեր հարցի պատասխանից ելնելով՝ կարող եմ ասել հետևյալը․ Վարդան Օսկանյանը և Սեյրան Օհանյանն ասում են՝ դե, մենք իշխանության մեջ էինք, ստիպված էինք հիմնավորել Մարտի 1-ից հետո արտակարգ դրություն մտցնելը, բանակ հանել ժողովրդի դեմ։ Իրենք ստիպված էին, ես ստիպված չեմ։ Մարդը, երբ դավանում է իր սկզբունքներին, ստիպված, պարտադրված քայլեր չի անում։ Եթե այդ պարտադրող հրամանը դեմ է իմ սկզբունքին, ապա ես այդ հրամանը չեմ կատարի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: