18/01/2017 09:50
Տիգրան Կարապետյանի համար հույսի հաղորդիչ է Սեյրան Օհանյանը. «Փաստ»
«Փաստի» թղթակիցը «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանին հարցրել է, թե իշխանությունից խռոված քաղաքական գործիչը պատրաստվո՞ւմ է մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին:
Թերթը պարզել է, որ Տիգրան Կարապետյանի համար հույսի հաղորդիչ է ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը. «Հույս է ներշնչում Սեյրան Օհանյանը, ով միացել է Վիկտոր Դալլաքյանին ու կոչ է անում բոլորին միանալ: Մենք էլ ենք այդ կոչին միացել՝ հավաքվելով առաջնորդ Սեյրան Օհանյանի շուրջ: Նա Արցախի հերոս է, անկոտրում ու ազնիվ մարդ, իսկ մենք ազնիվ մարդկանց պակաս ունենք: Ես համարում եմ, որ ընդդիմադիր դաշտը կմիավորվի, Վիկտոր Դալլաքյանն ընդդիմադիր գործիչ է»,- ասել է Կարապետյանը: