18/01/2017 10:35
Եվրախորհրդարանի նախագահ է ընտրվել Անտոնիո Տայանին
Իտալացի Անտոնիո Տայանին, որը ներկայացնում է Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, քվեարկության չորրորդ փուլի արդյունքում ընտրվել է Եվրախորհրդարանի նոր նախագահ, այս մասին վկայում է Ստրասբուրգում նիստերի դահլիճից հեռարձակումը, որտեղ ընթանում է Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը, փոխանցում է ТАСС-ը:
Ինչպես հայտնել է Եվրախորհրդարանի նախորդ նախագահ Մարտին Շուլցը, Տայանիի օգտին տրվել է 351 ձայն, իսկ նրա ընդդիմախոսը՝ իտալացի Ջանի Պիտելան՝ «Սոցիալաիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» խմբակցությունից, ստացել Է միայն 282 ձայն:
Զբաղեցնելով նախագահի աթոռը՝ Տայանին հավաստիացրել է, որ «լինելու է այն խորհրդարանի նախագահը, որն իր գործունեության մեջ կարտացոլի բոլոր պատգամավորների ու բոլոր խմբակցությունների շահերը»:
63-ամյա Տայանին ավելի վաղ երկու անգամ զբաղեցրել է եվրակոմիսարի պաշտոն՝ Եվրահանձնաժողովում տնօրինելով արդյունաբերության և տրանսպորտի զարգացման հարցերը: Իտալիայում նա դարձել է «Հառաջ Իտալիա» կուսակցության հիմնադիրներից մեկը և եղել է նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի պաշատոնական ներկայացուցիչը: