18/01/2017 13:42
Ասանժը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել արտահանձնման հարցի շուրջ
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել արտահանձնման հարցի շուրջ: Այդ մասին TT գործակալությանը հայտարարել է նրա շվեդ փաստաբան Պեր Սամուելսոնը, փոխանցում է ТАСС-ը:
«Նա պատրաստ է բանակցել այդ հարցի շուրջ և նախաձեռնության է սպասում ամերիկյան կողմից»,-նշել է փաստաբանը:
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Ասանժը չի կարող վստահ լինել, որ ԱՄՆ-ում չի ձերբակալվի:
Ավելի վաղ ռեսուրսի հիմնադիրը հայտարարել էր, որ կհամաձայնի արտահանձնվել Միացյալ Նահանգներ, եթե ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբաման ներում շնորհի WikiLeaks կայքի իրազեկիչ Չելսի Մենինգին: Սպիտակ տան մամուլի ծառայությունը երեքշաբթի հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնաթողությունից երեք օր առաջ մեղմացրել է WikiLeaks կայքի իրազեկիչ Չելսի Մենինգի նկատմամբ դատավճիռը, որը 35 տարվա ազատազրկման էր դատապարտվել գաղտնի տեղեկությունների հանձնման համար: Դրա շնորհիվ Մենինգը ազատ կարձակվի այս տարվա մայիսի 17-ին: