18/01/2017 12:49
Արա Այվազյանը՝ Կուբայում ու Կոստա Ռիկայում Հայաստանի դեսպան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Արա Այվազյանը համատեղության կարգով նշանակվել է Կուբայում ու Կոստա Ռիկայում Հայաստանի դեսպան:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանին, համատեղության կարգով, նշանակել Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո)»,-ասված է նախագահօ հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը համատեղության կարգով նշանակվել է Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո):