18/01/2017 12:19
Լապշինի ձերբակալումն ու հնարավոր արտահանձնումը մտահոգիչ է, աշխատում ենք միջազգային կառույցների հետ. Արման Թաթոյան
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի (Puerrtto) ձերբակալումն ու հնարավոր արտահանձնումը Բաքու ես համարում եմ շատ մտահոգիչ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Սա լուրջ վտանգ է խոսքի ազատության ու առհասարակ մարդու իրավունքների տեսանկյունից»,- ասաց Արման Թաթոյանը։
Նա ընդգծեց, որ տեղի ունեցածը հակասում է Եվրադատարանի նախադեպային պրակտիկային, և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հետևում է իրավիճակին։