18/01/2017 17:12
Բայդենը կանխատեսում է, որ Ռուսաստանը «կփորձի» միջամտել Եվրոպայի ընտրություններին
ԱՄՆ գործող փոխնախագահ Ջո Բայդենը Ռուսաստանին համարում է գլխավոր սպառնալիք՝ միջազգային լիբերալ կարգի համար՝ հայտարարելով , որ Մոսկվան կփորձի ազդել նաև Եվրոպայում առաջիկա ընտրություննեի արդյունքի վրա, փոխանցում է Gazeta.ru-ն` հղում անելով Reuters-ին:
Բայդենը նման հայտարարությամբ հանդես է եկել Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։
«Պուտինի նախագահության օրոք Ռուսաստանն օգտագործում է հասանելի ցանկացած միջոց, որպեսզի խաղա արևմտյան երկրների թաքուն խնդիրների հետ և իր ազդեցությունը վերադարձնի տարածաշրջանի վրա», - ասել է Բայդենը։
Նա նաև կանխատեսել է, որ 2017 թվականին Մոսկվան կփորձի միջամտել եվրոպական քաղաքական գործընթացին։
«Հաշվի առնելով, որ Եվրոպայի շատ երկրներում ընտրությունները տեղի են ունենալու այս տարի՝ մենք պետք է սպասենք, որ Ռուսաստանը կփորձի միջամտել ժողովրդավարական գործընթացին։ Դա կրկին տեղի կունենա, ես ձեզ խոստանում եմ։ Եվ նպատակը հստակ է․ ոչնչացնել միջազգային լիբերալ կարգը», - փաստել է Բայդենը։