18/01/2017 15:36
Գարո Փայլանին չձերբակալելու մի շարք պատճառներ կան. Հակոբ Չաքրյան
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանին չեն ձերբակալի, քանի որ վերջինս քուրդ չէ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
«Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 11 պատգամավորները, որոնց ձերբակալել են, վայելում են քրդական շրջանում մեծ հեղինակություն, և նրանք ազգությամբ քուրդ են: Այդ է եղել նրանց ձերբակալության հիմնական պատճառը: Իսկ Գարո Փայլանը քուրդ չէ և քրդերի մոտ չի վայելում նման հեղինակություն», - նշեց թուրքագետը:
Նաև տեղեկացրեց, որ Թուրքիայի կողմից ստորագրված Լոզանի պայմանագրի համաձայն, հայերը հույների և հրեաների հետ մեկտեղ համարվում են ազգային փոքրամասնություններ, որոնց ճնշելը համարվում է լուրջ խախտում, ինչին Թուրքիան չի գնա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 14-ին Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը Մեջլիսում Սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը: