18/01/2017 19:17
Գերմանիայում առաջարկել են ներգաղթյալների ինքնությունը պարզելու համար ստուգել նրանց բջջայինները
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությունից Բունդեսթագի անդամ Վոլֆգանգ Բոսբախը երկրի իշխանություններին կոչ է արել պարտադիր կերպով ստուգել այն ներգաղթյալների բջջային հեռախոսները, որոնք երկիր են ժամանում առանց փաստաթղթերի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Խորհրդարանականի կարծիքով` այս գործողությունն անհրաժեշտ է արտասահմանցիների ինքնությունը պարզելու համար:
Ներկայում Գերմանիայի միգրացիոն իշխանություններն իրավունք չունեն ստուգել ներգաղթյալների շարժական սարքերն՝ առանց նրանց համաձայնության:
Ըստ նախնական հաշվարկի` երկիր ժամանող ներգաղթյալների մոտ երկու երրորդը ոչ մի փաստաթուղթ չի ունենում:
Միգրացիոն իշխանությունները հայտնել են, որ շատ փախստականներ ժամանում են պատերազմող երկրներից, որտեղ փաստաթղթերի տրամադրումը բարդ գործընթաց է, այդ իսկ պատճառով դրանց բացակայությունը չպետք է դիտարկվի որպես հանցավոր մտադրության նշան: