18/01/2017 16:44
Թուրքիան ՆԱՏՕ-ին կոչ է արել ավելի հստակ քայլեր ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարում
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարը Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների գլխավոր շտաբերի ղեկավարների հանդիպմանը դաշինքին կոչ է արել ավելի հստակ քայլեր ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարում, ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
«Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել ավելի հստակ քայլեր ձեռնարկել ահաբեկչության դեմ ուղղված պայքարում Անկարային ջանքերին աջակցելու համար։ Աքարը նշել է, որ դաշինքը պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի ահաբեկչության դեմ պայքարում», - ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։
Անդրադառնալով Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը Թուրքիայի մասնակցությամբ՝ Աքարը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ երկրում խաղաղության և կայունության ապահովման հարցում։