18/01/2017 14:51
Թրամփի մանկության տունը կրկին աճուրդի է հանվել
Նյու Յորքում գտնվող տունը, որտեղ իր մանկությունն է անցկացրել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, աճուրդի են հանել, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The News York Times-ին:
Երկհարկանի աղյուսե շենքը, որը 1940 թվականին կառուցել է Թրամփի հայրը, գտնվում է Մանհեթենից 16 կմ հեռավորությամբ՝ Քուինս շրջանում: Ապագա միլիարդատերն այստեղ է ապրել մինչև 4 տարեկանը, ինչից հետո Թրամփերի ընտանիքն այլ տուն է տեղափոխվել:
Հինգ ննջարան, չորս լոգասենյակ, բուխարի և ձմեռային այգի ունեցող տունն անցյալ տարի նույնպես աճուրդի էր հանվել: 2016 թվականի դեկտեմբերին տունը 1.4 մլն դոլարով գնել է շինարար Մայքլ Դևիսը, բայց հիմա որոշել է վաճառել այն: