18/01/2017 16:32
Իսպանիայի գրեթե ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել վատ եղանակի պատճառով
Իսպանիայի ամբողջ տարածքում, բացառությամբ Կանարյան կղզիների, արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել ցրտելու և վատ եղանակային պայմանների պատճառով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով EFE գործակալությանը:
Գործակալության տվյալով՝ Իսպանիայի ինքնավար մարզերում այժմ վտանգի դեղին կամ նարնջագույն մակարդակ է սահմանվել քամու սաստիկ պոռթկումների, ձյան տեղումների և ցրտի պատճառով:
Արագոնի և Կատալոնիայի մարզերում ջերմաչափի նվազագույն մեծությունները գրանցվել են զրոյից 12 աստիճան ցածր մակարդակում:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Իսպանիան ջերմաստիճանի կտրուկ նվազման և ձյան տեղումների է պատրաստվում երկրի զգալի տարածքում:
Վտանգի բարձր (նարնջագույն) մակարդակ է հայտարարվել Նավառայում, Բուրգոսում, Լեոնում, Պալենսիայում, Լա Ռիոխում, Աստուրիայում, Տերուելում և Կաստելիոնում: Բարսելոնում «դեղին մակարդակ» է սահմանվել ժամում 80 կմ արագության հասնող քամու և մինչև երեք մետր բարձրության ալիքների պատճառով: