18/01/2017 16:23
Իտալիայում տեղի է ունեցել երեք նոր երկրաշարժ
5,6 մագնիտուդով նոր երկարշարժ 1 տեղի ունեցել Հռոմից 106 կիլոմետր հյուսիս-արևելք ընկած շրջանում: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ТАСС-ը:
Սա չորեքշաբթի այս շրջանում տեղի ունեցած արդեն երրորդ ուժգին ստորգետնյա ցնցումն է: Նախորդ երկուսի մագնիտուդը կազմել է համապատասխանաբար 5,6 և 5,3:
Զոհերի և ավերածությունների մասին դեռ չի հաղորդվել: