18/01/2017 18:13
Իրանը Բրյուսելում Սիրիայի հարցով համաժողովին մասնակցելու հույս ունի
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հույս ունի միանալու Սիրիայի հարցով համաժողովին, որի անցկացումը նախկինում առաջարկել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է РИА Новости-ն:
«Հույս ունեմ, որ կգամ», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե կմասնակցի համաժողովին, որը նախատեսվում է անցկացնել գարնանը Բրյուսելում: Զարիֆը հավելել է, որ Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ ինքն այդ թեման քննարկել է: