18/01/2017 13:10
Լրանում է ՀՀ-ի և Արգենտինայի ԱԳՆ միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը
Այսօր լրանում է ՀՀ-ի և Արգենտինայի Արտաքին գործերի նախարարության միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, որի կապակցությամբ Արգետինայի ԱԳՆ-ն հանդես է եկել ուղերձով.
«Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:
Երկու երկրները հաջողությամբ համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, ինչպես քաղաքական, այնպես էլ` տնտեսականևմշակութային:
Արգենտինայում հայկական նշանավոր համայնքը, որն իր հաստատումից ի վեր, ամբողջությամբ ներգրավվել է մեր հասարակական կյանքում, իր արժեքավոր ավանդն է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` նպաստելով երկու ժողովուրդների ավանդույթների ու մշակույթի փոխադարձ ճանաչմանըևառևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Առանձնահատուկ այս օրը Արգենտինան ցանկանում է վերահաստատել երկու ժողովուրդների միջև բարեկամական ու համագործակցային կապերի սերտացմանն ուղղված իր պատրաստակամությունը»,- ասված է ուղերձում: