18/01/2017 13:51
ՄԻՊ-ը ներկայացրել է Չինարիի դիվերսիայի ու գնդակոծությունների գրաֆիկական պատկերը (Տեսանյութ)
Դեկտեմբերի 29-ին Չինարիի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայի ու հետագա օրերին գյուղի գնդակոծությունների վերաբերյալ հավաքված փաստերը կներկայացվեն միջազգային կազմակերպություններին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ փաստահավաք խմբի աշխատանքի հիման վրա ստեղծվել է գյուղի ու գնդակոծությունենրի գրաֆիկական պատկեր, որն ավելի տեսանելի է դարձնում` կրակոցներն ուղղված էին քաղաքացիական բնակչությանն, այդ թվում` մանկապարտեզին ու դպրոցին:
Արման Թաթոյանի խոսքով` ՄԻՊ փաստահավաք խումբը ունի նաև գնդակոծությունների հետևանքով վնասներ կրած տների իրական լուսանկարները, հետևաբար հեշտությամբ կարող է ապացուցել ներկայացվածի իրական լինելը:
«Միջազգային արձագանքը կարող է լինել հայտարարությունների, գնահատականների տեսքով: Բացի այդ, այս փաստերը կարող են օգտակար լինել փաստաբաններին, եթե այլ ատյաններ դիմելու անհրաժեշտություն առաջանա»,- ասաց Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ հաջորդ շաբաթ լինելու է Ստրասբուգում, որտեղ ևս հանդիպումների ժամանակ բարձրացնելու է հարցը:
«Նման փաստերի ներկայացումն, ինչպես նաև ապրիլյան պատերարազմի վերաբերյալ զեկույցների ներկայացումը հետագայում հաշվի է առնվում նաև Ադրբեջանի վերաբերյալ միջազգային զեկույցներ կազմելիս»,- ասաց Արման Թաթոյանը: