18/01/2017 18:53
Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու համար
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջուբեյրը Դավոսի Համաշխարհային ֆորումում ելույթի ժամանակ Իրանին մեղադրել է ահաբեկչությանն աջակցլեու և տարածաշրջանի երկների ներքին գործերին միջամտելու համար, հայտնում է RosBalt.ru-ն:
«Հույս ունեմ, որ Իրանը պատասխան կտա ահաբեկչությանն աջակցելու, բալիստիկ հրթիռների մասին համաձայնագրի պայմանները խախտելու և տարածաշրջանի ներքին գործերին միջամտելու համար», - ասել է Ալ-Ջուբեյրը։
Նախարարը նաև նշել է, որ Սաուդյան Արաբիան աջակցում է Սիրիայի հարցով բանակցություններին, որոնք նախատեսվում է անցկացնել Աստանայում։