18/01/2017 18:01
Սավչենկո. Դոնբասի ազատագրումը հնարավոր է միայն Ղրիմից հրաժարվելու դեպքում
Խաղաղ ճանապարհով Դոնբասի ազատագրումը հնարավոր է միայն Ղրիմից հրաժարվելու դեպքում: Նման կարծիք է արտահայտել Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն 112.ua հեռուստաալիքի եթերում:
«Ինչ վերաբերվում է այն փաստին, որ դա կարվի խաղաղ ճանապարհով, որ Ռուսաստանը չի պահպանի պատժամիջոցները, ապա դա անպայման կլինի Ղրիմի հանձնումով», - ասել է նա:
Միաժամանակ Սավչենկոն ընդգծել է, որ խաղաղ ճանապարհով Դոնբասի ազատագրումը հնարավոր է բանակցությունների սեղանի շուրջ:
«Անկախ նրանից, որ որոշ պատգամավորներ բղավում կամ պատռում են իրենց վերնաշապիկները, որքան էլ նրանք բղավում են, որ չեն հանձնվի, նրանք պետք է հրաժարվեն Ղրիմից: Այն հիմա մնում է չճանաչված օկուպացված տարածք», - ասել է պատգամավորը: