18/01/2017 16:53
Վաշինգտոնը կարող է ճանաչել եզդիների և քրիստոնյաների ցեղասպանությունը Մերձավոր Արևելքում
ԱՄՆ Կոնգրեսին առաջարկում են ճանաչել եզդիների, ինչպես նաև կրոնական փոքրամասնությունների՝ քրիստոնյաների ցեղասպանությունը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում՝ Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, հայտնում է RussiaToday-ը։
Համապատասխան օրինագիծը ԱՄՆ կոնգրեսի քննարկմանը ներկայացրել է Կալիֆոռնիա նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ Դանա Ռոռաբախերը։
Եթե նախաձեռնությունը հաստատվի, եզդիներին և քրիստոնյաներին, որոնք տուժել են ցեղասպանությունից, կընդունեն ԱՄՆ-ում։