18/01/2017 15:22
Թուրքիայում 243 զինվորականի ձերբակալելու օրդեր են տվել
Թուրքիայի դատախազությունը 243 զինվորականի ձերբակալելու օրդեր է տվել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Գործակալության տվյալով՝ զինվորականներին ձերբակալելու գործողությունն անցկացվում է միաժամանակ 54 նահանգներում։
Զինծառայողները կասկածվում են 2016 թվականի հուլիսին ռազմական հեղաշրջման անհաջող փորձին մասնակից լինելու մեջ։
Ձերբակալության հիմք է հանդիսացել սմարթֆոնի համար հավելվածի կիրառումը, որը թույլ է տալիս հաղորդագրություններով փոխանակվել, որոնք պաշտպանված են կոդավորման համակարգով։ Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակեպրության անդամները օգտվել են հենց այս հավելվածից, որպեսզի համակարգեն իրենց գործողությունները։