20/01/2017 09:58
Կրճատել եք աշխատողներին, 5 մլրդ տնտեսել, որ գործուղում գնա՞ք բիզնես-դասով. պատգամավորը՝ վարչապետին. Առավոտ
«Դուք ձեր զանգակատնից մի նայեք, մի քիչ ցած իջեք, լսեք ինձ նման ներքևում գտնվող մարդկանց խոսքն ու տեսեք վիճակը և հետևություններ արեք», - «Առավոտ»-ի հետ զրույցում վարչապետ Կարեն կարապետյանին է դիմել ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը։
Թերթի զրուցակիցը վարչապետին խորհուրդ է տվել սկսել իրենից, իր նշանակած նախարարներից։
«Մարդիկ պիտի արդարություն տեսնեն, որ կողոպտված հույսը վերադառնա, 50-200 հազար դրամ ստացողներին կրճատելով հինգ միլիարդ եք տնտեսել, որ ի՞նչ անեք, որ գործուղո՞ւմ գնաք բիզնես-դասով», - ասել է ԱԺ նախկին պատգամավորը։