21/01/2017 17:10
100 ուղևորով օդանավը վթարային վայրէջք է կատարել Վլադիվոստոկի օդանավակայանում
Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքի օդանավակայանում հունվարի 20-ի երեկոյան վթարային վայրէջք է կատարել Airbus A319 օդանավը։ Այդ մասին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, փոխանցում է Lenta.ru-ն։
Օդանավն իրականացնում էր Վլադիվոստոկ-Կամչատկայի Պետրոպավլովսկ չվերթը։ Օդանավակայան վերադառնալու պատճառ է դարձել հրդեհի ազդանշանի տվիչների միանալը։ Ինչպես պարզաբանել են ԱԻՆ-ում, վտանգավոր բեռ օդանավում չի եղել։
Օդանավում գտնվել է 100 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Նրանցից ոչ ոք չի տուժել։