21/01/2017 09:44
Մենուա Հարությունյանը մնացել իր երազանքների հետ. «Ժամանակ»
«Ժամանակում» կարդում ենք.
«Slaq.am կայքի սեփականատեր, ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը առաջիկա ԱԺ ընտրություններում իր բոլոր խաղադրույքները դրել էր Հովիկ Աբրահամյանի վրա, և 2014թ. նրա վարչապետ դառնալուց հետո շտկեց լարված հարաբերությունները նրա հետ, մեծ ներդրում ունեցավ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանին Արտաշատի քաղաքապետ դարձնելու գործում:
Հարաբերությունները կարգավորելիս Մենուա Հարությունյանը հեռահար պլաններ ուներ՝ ցանկանում էր 2017-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակում անցողիկ տեղ ապահովել, սակայն հիմա, երբ Հովիկ Աբրահամյանն ինքը խնդիրներ ունի կուսակցության ներսում, Մենուա Հարությունյանը մեն-մենակ է մնացել իր երազանքների հետ»: