21/01/2017 09:39
Քոքոբելյանն առաջինի հորիզոնականը զիջել է Բագրատյանին. «Փաստ»
Վերջին օրերի դաշինքային աժիոտաժից հետ չի մնում նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ յուր «Ազատություն» կուսակցությունով: Հայտնի դաշինքներից որևէ մեկում Բագրատյանը չի տեղավորվում. ամբիցիոզ պատգամավորը ընդդիմադիր դաշտում չի տեսնում մի ֆորմատ, որտեղ ինքը առաջին համարը չէ:
Այժմ, կարծես թե, բաղձալի ֆորմատը գտնվել է, «Փաստի» տեղեկություններով, առաջիկա օրերին իրենց լիբերալ ուժեր համարող «Ազատությունը», «Ազատ դեմոկրատները» և մի քանի այլ մանր–մունր ուժեր ու գործիչներ կհայտարարեն լիբերալների դաշինք ստեղծելու մասին: Փորձառու և հմուտ Խաչատուր Քոքոբելյանը, փաստորեն, առաջինի դափնին Բագրատյանին է զիջել: