21/01/2017 16:59
Ավստրիայում ձերբակալել են Վիեննայում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող անձին
Ավստրիացի իրավապահները ձերբակալել են տղամարդը, որը կասկածվում է Վիեննայում ահաբեկչություն նախապատրաստելու համար: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ ղեկավար Վոլֆհանգ Սոբոտկու հայտարարությանը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ կասկածյալին ձերբակալել են Ավստրիայի մայրաքաղաքում տեղակայված բնակարաններից մեկում: Նա 18 տարեկան է:
Պատասխանելով հարցին՝ արդյոք կասկածյալն «իսլամական գաղափարախոսության հետևորդ է»՝ գերատեսչության ղեկավարը նշել է, որ «կան որոշակի նշաններ, որոնք պետք է ուսումնասիրվեն»: