21/01/2017 13:39
Պետք է զինվորը բանակից վերադառնա նոր գիտելիքներով. «Ելք» դաշինքը կարևորում է բանակային կրթությունը. Արայիկ Հարությունյան
«Ելք» դաշինքի ուշադրության կենտրոնում է գտնվելու կրթության բարձրացման հարցը, այս մասին դաշինքի համագումարի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացության վարչության և «Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ օրերս Դավոսում հրապարակված թվերը ցույց են տալիս՝ Հայաստանը զգալի նահանջ է արձանագրում այս ոլորտում, մասնավորապես, ՀՀ-ն ընդհանուր կրթական ցուցանիշներով 118 պետությունների շրջանում 109-րդն էր, մինդչեռ 2013 թվականին զբաղեցնում էր 74-րդ տեղը:
Արայիկ Հարությանը նշեց նաև, որ դաշինքը կարևորում է բանակային կրթությունը:
«Բանակը կրթական օղակներից մեկն է և դրա կարևոր գործառույթներից մեկը սպայական և զինվորական անձնակազմին ոչ միայն ռազմական գիտելիքներ տրամադրուն, այլև ընդհանուր կրթական մակարդակի բարձրացումն է: Պետք է զինվորը բանակից վերադառնա նոր գիտելիքներով», - ընդգծեց նա:
Ավարտելով ելույթը՝ Արայիկ Հարությանը նշեց, որ ստեղծված իրավիճակից ելք կա, քանի որ ի տարբերություն իշխանությունների, «Ելքը» հասկանում է իր անելիքները:
«Դասական դարձած մեր քաղաքական գործընկերներից մեկն ինքն իրեն կուղղեր կարճ հարցեր և ինքն էլ կպատասխաներ:
- Գալիս են, որ ի՞նչ անեն:
- Չչգիտեն,
- Այլընտրանքը ո՞րն է,
- Ելքը»: