Կինոն փող է սիրում, առանց դրա դժվար է լավ ֆիլմ նկարելը. Բաբկեն Չոբանյանը՝ «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի և անձնական կյանքի մասին

21/01/2017 16:49

Կինոն փող է սիրում, առանց դրա դժվար է լավ ֆիլմ նկարելը. Բաբկեն Չոբանյանը՝ «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի և անձնական կյանքի մասին


Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Չոբանյանն այն երիտասարդ դերասաններից է, ովքեր գրեթե միշտ ընդգրկված են լինում լավագույն նախագծերում: Պատճառը, հավանաբար, դերասանի ոչ միայն համոզիչ խաղն է, այլ նաև աչքի ընկնող արտաքինն ու ձայնային տվյալները:

Հանդիսատեսը նրան կհանդիպի նաև ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» գեղարվեստական ֆիլմում՝ հատուկջոկատային Արմանի կերպարում, որի պրեմիերան տեղի կունենա հունվարի 27-ին: Հենց այս թեմայով էլ Aysor.am-ը զրուցել է դերասանի հետ:

- Պարոն Չոբանյան, վերջերս նկարահանվեցիք ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում, որտեղ մարմնավորում եք հատուկջոկատայինի: Բարդ չէ՞ր այդ կերպարում նկարահանվելը, հատուկ պարապմունքների մասնակցե՞լ եք նրանց հետ:

- Նախ ասեմ, որ այս ֆիլմի նկարահանումը շատ հետաքրքիր, հաճելի, բայց և բարդ պրոցես էր: Ցանկացած կերպարի մարմնավորելն էլ հեշտ չէ, բայց այս դեպքում դժվարությունն ավելին էր, քանի որ հատուկ ջոկատայինի ես ներկայացնում: Բազում նրբություններ կան, որոնցից գլուխ չէինք հանի առանց մասնագետների օգնության և ներկայության: Տեսարանն ու կերպարը լիարժեք և համոզիչ չէր ստացվի:

- Եղե՞լ են տեսարաններ, որոնց ընթացքում դժվարացել եք, կամ, գուցե, տուժել:

- Ոչ, մեր անվտանգությունն ապահովված էր: Դժվարություններն առավել շատ ֆիզիկական առումով են եղել: Չէ՞ որ կոփված տղաներ են հատուկջոկատայինները: Նման կերպարում հանդես գալով՝ հասկանում ես, թե նրանք իրականում ինչ «բեռի տակ» են, ինչ պատասխանատվություն են կրում և ինչ մարզավիճակում պետք է լինեն: 

- «Կյանք ու կռիվ» ֆիլմի առաջին հատվածում հատուկջոկատային Արմանի երիտասարդությունը մարմնավորում էր դերասան Սամվել Թոփալյանը, «Կյանք ու կռիվ 2»-ում կերպարի հասուն տարիքը դուք եք ներկայացնելու: Նկատելի է, որ բավական նման դերակատարների են ընտրել: Սպասո՞ւմ էիք, որ հենց այս կերպարը ներկայացնելու առաջարկ կստանաք:

- Ճիշտն ասած՝ ոչ, չէի սպասում: Բայց սցենարը կարդալիս շատ էի հավանել Արմանին և ուրախացա, երբ իմացա, որ հենց նրան եմ ներկայացնելու: Բոլոր դերասաններն են շատ նման, ինձ թվում է՝ ամենաքիչ նմանը ես և Սամվելն ենք (ժպտում է):

- Դուք և Սամվելը նկարահանումներից առաջ խորհրդակցե՞լ եք, փորձե՞լ եք Ձեր խաղերը նմանեցնել:

- Նմանեցնելու խնդիր չի եղել: Նույն մարդուն ենք ներկայացնում ու հենց սկզբից էլ Մհերի (Մհեր Մկրտչյան ռեժ.) հետ խորհրդակցել ենք ու հասկացել՝ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի կերպարի բնավորությունը տարիներ անց չկորի: Չէ՞ որ երկու տարբեր մարդ նույն մարդուն են ներկայացնում ու պետք է առանձնահատկությունները պահպանվեն: Ես և Սամվելը միմյանց հետ որոշ բաներ ճշտեցինք, բայց հետո ամբողջ հույսս ռեժիսորն էր, ով պետք է հետևեր, որ շատ չշեղվեմ երիտասարդ Արմանի բնավորությունից:

- Ֆիլմի առաջին մասում Արմանի և Սոֆիի սիրային պատմությունը շատերին է հուզել: Արդյոք սիրային այդ գիծը շարունակվում է նաև նոր ֆիլմում:

- Այո, երկու ֆիլմում սիրո պատմությունն առկա է, չէ՞ որ կյանքն առանց սիրո հնարավոր չէ: Սերն այն զգացումն է, որն անգամ պատերազմի մեջ է մեզ ուժ տալիս: Եթե ուշադիր վերլուծենք, ինչ-որ չափով ամեն ինչ հանուն սիրո էր… Ինչ վերաբերում է Արմանի և Սոֆիի սիրուն, ապա չէի ցանկանա շատ փակագծեր բացել: Քանի որ ֆիլմը շուտով էկրաններին կլինի, հետաքրքրությունը թող պահպանվի (ժպտում է)…

- Ի դեպ, ասում են՝ Մհեր Մկրտչյանի հետ աշխատելը որքան հաճելի, նույնքան էլ բարդ է…

- Դա շատ անհատական, սուբյեկտիվ ընկալում է. սկզբում ինձ համար էլ բարդ էր, մինչև սկսեցի հասկանալ, թե ինչ է ուզում, ինչ պահանջներ ունի ինձանից ռեժիսորը: Ցանկացած ռեժիսոր-դերասան համագործակցության մեջ էլ այդպես է: Առհասարակ, երբեք էլ հեշտ չի լինում, հետաքրքիր է լինում: Համագործակցությունն առաջարկով ու համաձայնվելով, պայմանագիր կնքելով չի սկսվում, այլ  այն պրոցեսից է սկսվում, երբ երկուսով սկսում են կերպար ստեղծել: Ամենակարևոր պայմանն է՝ ընդհանուր լեզու գտնեն, հասկանան՝ ի՞նչ են ուզում ստեղծել: Այլ բան, որ մեկի հետ մի քիչ ավելի շուտ ես մերվում, մեկի հետ՝ մի քիչ ավելի ուշ: Մհերի դեպքում, միանշանակ, կարող եմ ասել՝ մեծ հաճույքով եմ աշխատել: Ուրախ եմ, որ նման առիթ ունեցա:

- «Կյանք ու կռիվ» առաջինը տեսել եք, երկրորդում՝ անմիջական մասնակցություն ունեցել: Եթե համեմատելու լինեք, շա՞տ են տարբերվում միմյանցից այս երկու ֆիլմերը:

- Ինձ թվում է՝ համեմատելու դեպքում կմոլորվենք, թեև՝ չհամեմատելն էլ դժվար կլինի: Որքան էլ նույն պատմության շարունակությունն է, այնուամենայնիվ, տարբեր ֆիլմեր են ստացվել: Իսկ տարբերը չի ենթադրում ավելի լավը կամ վատը, ուղղակի տարբեր են իրենց տեսարաններով, դերասաններով ու խնդիրներով: Եթե նույնիսկ առաջինը չես տեսել, միևնույն է, երկրորդը կարող ես հանգիստ նայել ու հասկանալ: Ամեն մեկն առանձին լիարժեք ֆիլմ է:

- Կարծում եմ՝ պատասխանատվությունը կրկնապատիկ է, քանի որ ֆիլմի առաջին հատվածը շատ մեծ հաջողություն ունեցավ: Ավելին, մինչ այսօր քննադատական որևէ կարծիք չի հնչել:

- Չեմ կարծում, թե պատասխանատվությունը դրանից է մեծանում: Ցանկացած աշխատանք էլ պատասխանատվություն է պահանջում: Ցանկալի է՝ լավ ավանդույթը շարունակվի, ֆիլմի երկրորդ հատվածն էլ նույնչափ սիրով ընդունվի ու ընկալվի:

- Պարոն Չոբանյան, որպես Հայաստանում ապրող և աշխատող դերասան՝ որքանո՞վ եք գոհ մեր երկրում դերասանի կարգավիճակից, զբաղվածությունից:

- Կարգավիճակից երկար կարելի է խոսել, գոհ լինելու առիթներ քիչ կան: Շուկան փոքր է, ընտրությունը՝ քիչ: Անձամբ ես, դժգոհելու քիչ առիթ ունեմ, բայց այնպես էլ չի, որ գոհ եմ: Մեր երկիրը փոքր է, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում: Եվ հետո, կինոն փող է սիրում, առանց դրա դժվար է լավ ֆիլմ նկարելը: Եթե պետական աջակցություն լինի, կինոյին ճիշտ վերաբերմունք ցուցաբերվի ու ֆինանասական խնդիրներ չլինեն, շատ ավելի լուրջ ու հետաքրքիր, լավ գործեր կստեղծվեն, դերասանն էլ միշտ զբաղված ու պահանջված կլինի:

- Դուք այն դերասաններից եք, ովքեր գրեթե միշտ ընդգրկվում են մերօրյա լավագույն հայ ռեժիսորների ֆիլմերում: Ցանկացած մասնագիտության մեջ շատերը նման պահանջարկը երբեմն կապում են ծանոթ-բարեկամի հետ: Ձեր ոլորտում և՞ս դեր է խաղում ռեժիսոր-դերասան մտերմությունը, թե՞, այնուամենայնիվ, առաջին տեղում մասնագիտական որակն է:

- Նման հարցի չէի սպասում (ժպտում է)… Գոնե իմ դեպքում՝ նման բան չկա: Սովորաբար, ռեժիսորն է դերասանին գտնում, որից հետո դերասանը որոշում է՝ աշխատե՞լ նրա հետ, թե՞ ոչ: Իմ դեպքում էլ այդպես է եղել. ռեժիսորներն ինձ գտել են, առաջարկել, ես էլ համաձայնվել ու համագործակցել եմ իրենց հետ: Ամեն մի համագործակցություն շարունակություն է ունեցել, նոր նախագծեր են ծնվել: Բոլորի հետ էլ սիրով եմ աշխատել, շատերի հետ ոչ միայն հաճելի, այլև անհրաժեշտ է աշխատելը:

- Ծնունդով գյումրեցի եք, սակայն գյումրեցուն հատուկ բարբառը Ձեր բառապաշարից բացակայում է: Հետաքրքիր է, իսկ գյումրեցուն բնորոշ հումորը պահպանվո՞ւմ է:

- (Ժպտում է) Ուսանողության տարիներին ինքս ինձ համար որոշեցի, որ բարբառն ինձ չպետք է խանգարի մասնագիտությանս մեջ: Փառք Աստծո՝ հրաշալի մասնագետներ կային, ովքեր ինձ օգնեցին այդ խնդիրը լուծել: Ցանկության և աշխատասիրության շնորհիվ ամեն ինչ էլ հաղթահարելի է… Իսկ հումորի մասին ոչինչ չեմ կարող ասել, երևի դա շրջապատս, ինձ հետ շփվող մարդիկ պետք է ասեն: Ամեն դեպքում դեռ ոչ մեկին չեմ հասցրել ձանձրացնել, երևի ինչ-որ մի բան դեռ մնացել է:

- Մի փոքր էլ անդրադառնանք ընտանեկան կյանքին. եթե չեմ սխալվում, Ձեր կինը ևս դերասանուհի է:

- Այո, Գյումրիում դասավանդելու տարիներին նա իմ ուսանողուհին է եղել: Դերասանուհի է, բայց հիմա մասնագիտական զբաղվածություն չունի, քանի որ փոքրիկներով է զբաղված: Մեծ տղաս 12, փոքրը՝ 10 տարեկան են: Բայց կինս նկարահանվել է Լուսինե Սարգսյանի «Շքամուտք» ֆիլմում: Եթե հետագայում էլ հետաքրքիր նախագծերի առաջարկներ լինեն, բոլորովին դեմ չեմ լինի նրա գործունեությանը:

- Քանի որ դասախոս-ուսանող եք, կարելի՞ է ենթադրել, որ Ձեր մեջ տարիքային տարբերություն կա:

- Ես շատ վաղ եմ սկսել դասավանդել, տարիքային տարբերությունն աննշան է՝ ընդամենը 2 տարի:

- Որպես դասախոս՝ դժվար չէ՞ր հարաբերություններ ձևավորել ուսանողի հետ:

- Դժվար չէր, սարսափելի էր, բայց հաղթահարվեց: Դասախոս լինելու հանգամանքն, իսկապես, շատ էր խանգարում: Բայց դե ասում են չէ՞. այն, ինչը դժվարությամբ է ստեղծվում, հետագայում առավել քաղցր պտուղներ է տալիս: 

- Չնայած փոքր տարիքին՝ Ձեր որդին էլ թատրոնում է խաղում: Փաստորեն, նույն ընտանիքում 3 արվեստագետ կա: Հեշտությամբ եք լեզու գտնո՞ւմ միմյանց հետ:

- Դե, որդուս դեռևս արվեստագետ չէի համարի (ծիծաղում է): Գուցե ուրիշների դեպքում բարդ է, բայց մեր ընտանիքում նման խնդիր չկա, ընդհակառակը՝ ավելի հեշտ է: Ըստ իս՝ շատ ավելի հեշտ է, երբ ամուսինները նույն բնագավառից են… 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները Այսօր, 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից Այսօր, 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի Այսօր, 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին Այսօր, 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ