21/01/2017 17:15
Գամբիայի նախագահը որոշել է հրաժարվել իշխանության համար պայքարից
Գամբիայի նախագահի պաշտոնը ավելի քան 20 տարի զբաղեցրած Յախյա Ջամեն հայտարարել է, որ հրաժարվում է իշխանության համար պայքարից և պաշտոնը զիջում է ընտրություններում հաղթած Ադամ Բարոուին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայտարարությունը հետևել է Գվինեայի և Մավրիտանիայի նախագահների հետ երկրարատև բանակցություններին, որոնք Գամբիայում քաղաքական ճգնաժամը կարգավորելու համար հանդես էին եկել որպես միջորդ:
Հեռուստատեսության եթերում Ջամեն հայտարարել է, որ Գամբիայում ոչ մի կաթիլ արյուն չպետք է թափվի:
Պաշտոնը լքելուց Ջամեի հրաժարվելը հարևան Սենեգալից Գամբիա ռազմական ներխուժման առիթ է դարձել, սակայն ուրբաթ առավոտյան գործողությունը կանգնեցվել է և որոշվել է բանակցությունները շարունակել: