21/01/2017 11:09
Թրամփը Obamacare առողջապահական բարեփոխումը փոփոխելուն ուղղված հրամանագիր է ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության արարողության ավարտից կարճ ժամանակ անց հրամանագիր է ստորագրել, որն ուղղված է Obamacare առողջապահական բարեփոխումը դադարեցնելուն, փոխանցում է Gazeta.ru-ն:
Հրամանագիրը կառավարական գերատեսչություններին կոչ է անում «հրաժարվել, հետաձգել կամ սպասել» ծրագրերի իրականացման հարցում, որոնք մեծացնում են պետության, ընկերությունների կամ մասնավոր անձանց հարկային բեռը: