21/01/2017 13:24
Իրավապաշտպանները Թրամփի դեմ իմփիչմենթի նպատակով արշավ են սկսել
Ամերիկյան երկու իրավապաշտպան կազմակերպություն ուրբաթ արշավ են սկսել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց նախաձեռնելու նպատակով, որի երդմնակալությունը կայացել է երեկ Վաշինգտոնում։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով The Washington Post-ին:
Ինչպես նշում է պարբերականը, նախաձեռնության հեղինակները ստեղծել են վեբ-կայք համակիրների ներգրավելու համար։ Արշավը սկսել են Free Speech For People և RootsAction կազմակերպությունները։ Նրանք երկուսն էլ հանդիսանում են ոչ կառավարական և հանդես գալիս հաջակցություն լիբերալ արժեքների։
Կազմակերպությունների ներկայացուցիչները մեղադրում են երկրի նոր նախագահին նրանում, որ նա պահպանել է կապերն իր բիզնեսի հետ։ Նրանք դրանում տեսնում են շահերի անխուսափելի բախում, ինչպես նաև երկրի համար անշահավետ որոշումների ընդունման վտանգ։