21/01/2017 16:21
Լապշինի արտահանձնումը բխում է Բելառուսի տնտեսական շահերից. Լևոն Շիրինյան
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձման մասին որոշումը բխում է Բելառուսի տնտեսական շահերից, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Մենք գիտենք, որ Բելառուսը ավտորիտար ռեժիմով պետություն է, հետևաբար, առանց երկրի նախագահի գիտության, այնտեղ ոչինչ չի կատարվում: Մերձենալով Ադրբեջանի հետ՝ ըստ էության, Բելառուսը տնտեսական հետաքրքություններ ունի և բավարարվում է նավթի պարագայով և զենքի վաճառքով», - նշեց քաղաքագետը: