21/01/2017 12:44
Վաշինգթոնում ցուցարարները կոտրել են Լարի Քինգի մեքենայի ապակիները
Ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգը հայտնել է, որ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդները Վաշինգթոնում կոտրել են իր մեքենայի ապակիները, փոխանցում է РИА Новости-ն:
«Վաշինգթոնում ցուցարարները կոտրել են իմ վարձակալած մեքենայի ապակիները, ինչպես նաև՝ այլ մեքենաների ապակիները։ Ես աշխատում էի ստուդիայում, և ինձ հետ ամեն ինչ կարգին է, սակայն իմ վարորդը փոքր-ինչ վախեցած է»,- գրել է Քինգը Twitter-ում։
Protestors in DC smashed the windows of my hired SUV & many other cars. I was working in-studio & am ok, but my driver is a bit rattled.
— Larry King (@kingsthings) January 20, 2017