21/01/2017 12:12
Ծնունդդ շնորհավոր, Հենո՜. Մխիթարյանը 28 տարեկան է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան տարեդարձն է. ազգային հավաքականի ավագը նշում է 28-ամյակը:
Մխիթարյանը Հայաստանի ընտրանու լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։ Նա յոթերորդ անգամ իր կարիերայի ընթացքում և վեցերորդ անգամ անընդմեջ դարձել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Aysor.am-ը շնորհավորում է ֆուտբոլիստին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, հաջողություն ու հաղթական գոլեր: