21/01/2017 10:47
Հովհաննես Գաբուզյանը՝ Հայաստանի շախմատի առաջնության չեմպիոն
Ավարտվել է 2017 թվականի Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունը:
Մրցաշարի վերջին տուրից առաջ 5 շախմատիստ՝ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանն ու Հայկ Մարտիրոսյանը վաստակել էին 4.5-ական միավոր և գլխավորում էին մրցաշարային աղյուսակը:
Վերջին տուրում առաջատարներից երկուսը՝ Հովհաննես Գաբուզյանն ու Զավեն Անդրիասյանը մրցում էին միմյանց դեմ: Հենց այս պարտիայում էլ որոշվեց չեմպիոնի անունը: Հովհաննես Գաբուզյանը, ով մրցաշարի մեկնարկային 5 տուրում վաստակել էր ընդամենը 1.5 միավոր, վերջին տուրում տոնել է 4-րդ անընդմեջ հաղթանակը և հռչակվել Հայաստանի 2017 թվականի չեմպիոն՝ ընդգրկվելով Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում: